ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83

ավելին

Ներքին աուդիտ
 46.   Ներքին աուդիտն իրականացնող անձը նշանակվում և ազատվում է Աուդիտի հանձնաժողովի համաձայնությամբ:
 Այո  
 47.  Ներքին աուդիտն իրականացնող անձը անմիջականորեն հաշվետու է Աուդիտի հանձնաժողովին:  Այո  
 48.  Ներքին աուդիտն իրականացնող անձն իր գործունեությունն իրականացնում է համաձայն Աուդիտի հանձնաժողովի կողմից հաստատված տարեկան պլանի և այդ մասին պարբերաբար զեկուցում է Աուդիտի հանձնաժողովին:  Այո  
 49.
 Ներքին աուդիտն իրականացնող անձը պատասխանատու է ներքին հսկողության լիարժեքության դիտարկման և ներքին հսկողության ընթացակարգերի իրականացման համար:
 Այո
 
Արտաքին աուդիտ
 50.  Ընկերության արտաքին աուդիտ իրականացնող անձը չպետք է մատուցի Կանոնագրքի 28-րդ կետի 2) ենթակետի ոչ աուդիտորական ծառայությունները:  Ոչ  
 51.  Արտաքին աուդիտ իրականացնող անձի վարձատրության չափը բացահայտվել և հաստատվել է ԲԸԺ-ում: Ոչ  
 52.
 Ընկերությունն ունի արտաքին աուդիտն իրականացնող անձի ռոտացիայի քաղաքականություն:
Ոչ
 
Խորհրդի այլ հանձնաժողովները
 53.
 Ընկերությունը ստեղծել է Խորհրդի անդամներից բաղկացած այլ հանձնաժողովներ:
Ոչ
 
 54.
 Խորհրդի բոլոր հանձնաժողովները գործում են համաձայն իրենց կանոնակարգերի, որտեղ սահմանվում են դրանց գործառույթները, դերն ու պարտականությունները:
Այո
 
 55.
 Բանկի Խորհուրդը պետք է ստեղծի ռիսկերի կառավարման, ռազմավարական պլանավորման և ներդրումային հանձնաժողովներ` օժտված համապատասխան իրավասություններով:
   
 56.
 ՊԸ-ն խորհուրդը պետք է ունենա թեկնածությունների առաջադրման հանձնաժողով, որը հրավիրում է խորհրդի անդամության թեկնածուներին, սահմանում է խորհրդի անդամների պաշտոնի նկարագիրը, վերոնշյալ գործընթացի թափանցիկությունը և անաչառությունը ապահովելու նպատակով իրականացնում է գովազդային աշխատանքներ (այդ թվում` առաջադրման հանձնաժողովում ձևավոր¬վում է թեկնածուների ընտրման հանձնախումբ` որտեղ ընդգրկվում են ՊԸ-ն խորհրդի նախագահը և գործադիր մարմնի ղեկավարը, և որը մշտապես գնահատում է թեկնածուներին` հիմնվելով նրանց փորձի և որակավորման, ինչպես նաև պաշտոնի նկարագրին նրանց համապատասխանության վրա:
Ոչ
 
 57.
 Խորհրդի հանձնաժողովները պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն են ներկայացնում խորհրդին: Հանձնաժողովները այդպիսի հաշվետվություն են ներկայացնում յուրաքանչյուր նիստից հետո` պատեհ ժամկետում: Հանձնաժողովների նիստերը պետք է նախորդեն Խորհրդի հերթական նիստերին:
Ոչ
 Աուդիտի հանձնաժողովը հրավիրել է մեկ նիստ
 58.
 Խորհրդի հանձնաժողովների անդամները պետք է մասնակցեն հանձնաժողովի գործունեությանը և աշխատանքներին և ներկա գտնվեն բոլոր նիստերին:
Ոչ
 
Կորպորատիվ քարտուղար
 59.   Ընկերության խորհուրդը նշանակել է կորպորատիվ քարտուղար, որը հաշվետու է խորհրդին: Կորպորատիվ քարտուղար աջակցում է խորհրդի նիստերի կազմակերպմանը, մասնավորապես նիստերի պլանավորմանը, հրավիրմանը, անցկացմանը և արձանագրության վարմանը` համաձայն օրենքների և ընկերության ընթացակարգերի: Խորհուրդը սահմանում է կորպորատիվ քարտուղարի պաշտոնի նկարագիրը, ինչպես նաև նրա վարձատրության չափը:
 Այո  
 60.  Կորպորատիվ քարտուղարն աջակցում է Խորհրդի նախագահին` դիտարկելու կորպորատիվ կառավարման ոլորտի ՀՀ օրենսդրության, Կանոնագրքի, Ընկերության կանոնադրության և կանոնակարգերի պահանջները Ընկերության կող¬մից կատարելը:  Այո  
 Տեղեկատվության բացահայտումը և թափանցիկությունը
Տարեկան հաշվետվություն
 61.
 Ընկերությունը կազմել է հաշվետու տարվա տարեկան հաշվետվություն, որը ներկայացվել է բաժնետերերի հաստատմանը և հրապարակվել է ընկերության ինտերնետային կայքում:
 Այո
 Ընկերության տարեկան հաշվետվությունը հաստատում է ընկերության տնօրենը
 62.  Տարեկան հաշվետվությունը պարունակում է ֆինանսական հաշվետվություն` կազմված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան:  Ոչ  ՀՀ ստանդարտներին
 63.  Տարեկան հաշվետվությունը պարունակում է Ընկերության շահառուներին հասցեագրված տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս գնահատել ընկերության ներդրումը տնտեսական կայունության, սոցիալական բարեկեցության և բնապահպանական անվտանգության ապահովման գործում: Այո  
 64.
 Տարեկան հաշվետվությունը պարունակում է տեղեկություն Ընկերության վարքագծի կանոնների վերաբերյալ և հղում ընկերության ինտերնետային կայքին, որտեղ այն տեղադրված է:
Ոչ
 Ընկերությունը վարքագծի կանոններ չի մշակել
 65.
 Տարեկան հաշվետվությունը պարունակում է ԿԿ Հայտարարագիրը Կանոնագրքին հետևելու և/կամ մանրամասն բացատրությունը` չհետևելու և դրա պատճառների մասին:
Այո
 
 66.
 Տարեկան հաշվետվությունը պարունակում է տեղեկություններ Ընկերության փոխկապակցված անձանց հետ կնքված մեկ կամ մի քանի փոխկապակցված գործարքների մասին, որոնց արժեքը գերազանցում է Ընկերության ակտիվների արժեքի 2 տոկոսը` մանրամասն ներկայացնելով այդպիսի գործարքների հաստատման կամ վավերացման համար Ընկերության կողմից ընդունված քաղաքականությունը և ընթացակարգերը: Ընկերության և փոխկապակցված անձանց միջև փոկապակցված այդպիսի գործարքների առկայության դեպքում նաև պետք է ներկայացնել Ընկերության գործարքներում փոխկապակցված անձանց գործարքների համամասնությունը, փոխկապակցված անձանց յուրաքանչյուր խմբի գործարքները, փոխկապակցված անձանց գործարքների պայմանների արդարության գնահատումը: Ընկերության և փոխկապակցված անձանց միջև այդպիսի գործարքների բացակայության դեպքում պետք է հստակ նշվի այդ մասին:
Ոչ
Գտնվում է մշակման փուլում 
 67.
 Տարեկան հաշվետվությունը ներառում է արտաքին աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը:
Այո  Աուդիտ չի իրականացվել
 68.
 Տարեկան հաշվետվությունը ներառում է Ընկերության նշանակալից (10%-ից ավելի) բաժնետոմսերին ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետող բաժնետերերի ցուցակը:
Այո
 
 69.
 Տարեկան հաշվետվությունը ներառում է Ընկերության փոխկապակցված անձանց ցուցակը և փոխկապակցված անձանց հետ կնքված այն գործարքների ցանկը, որոնց արժեքը գերազանցում է Ընկերության ակտիվների արժեքի 2 տոկոսը:
Ոչ
 Աուդիտի հանձնաժողովը հրավիրել է մեկ նիստ
 70.
 Տարեկան հաշվետվությունը ներառում է խորհրդի անդամների, այդ թվում անկախ անդամների անունները և հակիրճ կենսագրությունը, իմչպես նաև տարվա ընթացքում հրաժարական տված և պաշտոնից հեռացված խորհրդի անդամների անունները, տարվա ընթացքում խորհրդի անդամի պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց վարձատրության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև խորհրդի նիստերին նրանց մասնակցության վերաբերյալ տվյալները:
Այո
 

 71.   Տարեկան հաշվետվությունը ներառում է արտաքին աուդիտ իրականացնող անձանց անունը և վարձատրությունը, ինչպես նաև նրանց անկախության փաստի ստուգման արդյունքները:
 Ոչ  
 72.  Տարեկան հաշվետվությունը ներառում է Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի նկարագրությունը, այդ թվում` դուստր ընկերությունների, մասնաճյուղերի, մայր ընկերության, ինչպես նաև քվեարկելու իրավունք տվող բաժնետոմսերի խաչաձև տնօրինումը փոխկապակցված այլ ընկերությունների հետ:  Այո  
 73.  Տարեկան հաշվետվությունը ներառում է Տնօրենի ամփոփիչ հաշվետվությունը նախորդ տարվա գործունեության վերաբերյալ, ռիսկային գործոնները, գալիք տարվա հեռանկարները, ընկերության ռազմավարությունը, տարվա ընթացում կնքված խոշոր գործարքները, ձեռնարկատիրական գործունեության հետ կապված գլխավոր փոփոխությունները, բացատրություն նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատած ֆինանսական արդյունքների կարևոր փոփոխությունների վերաբերյալ, շահույթի տեղաբաշխման և բաշխման, այդ թվում` շահութաբաժինների վճարման առաջարկությունները:  Ոչ  Թողարկվում է առաջին տարին
 74.
 Տարեկան հաշվետվությունը ներառում է խորհրդի անդամների, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարի և գլխավոր հաշվապահի վարձատրությունը:
 Ոչ
 
 75.

  Տարեկան հաշվետվությունը ներառում է թողարկված բաժնետոմսերի քանակը և դասը կամ դասերը, և արժեթղթերի համապատասխան դասին տիրապետող բաժնետերերի իրավունքների ամփոփումը:

 


 Այո

 
Ընկերության ինտերնետային կայքը

 76.  Ընկերություն ունի ինտերնետային կայք, որտեղ առանձին բաժին նվիրված է կորպորատիվ կառավարմանը:  Այո  
 77.  Ընկերությանն ինտերնետային կայքը պետք է պարունակի վերջին 3 տարիների ԿԿ Հայտարարագրերը: Ոչ  ԿԿ Հայտարարագիրը առաջին անգամ հրապարակվում է 2013թ
 78.
 ՊԸ-ն պարտավոր է իր ինտերնետային կայքի միջոցով տեղեկացնել այն մասին, թե ինչպես է պետությունը պլանավորում մասնակցել Ընկերության կորպորատիվ կառավարմանը և ինչ ձևով է պատրաստվում իրականացնել սեփականատիրոջ իր քաղաքականությունը: ՊԸ-ը պարտավոր է իր ինտերնետային կայքում բացահայտել տեղեկատվություն իր գործունեության բոլոր այն ոլորտների մասին, որոնց վերաբերյալ որոշումների կայացումը չի կարող փոխանցվել Խորհրդին: ՊԸ-ը պարտավոր է իր ինտերնետային կայքի միջոցով տեղեկացնել այն մասին, թե արդյոք պետության քաղաքականության շրջանակում ընկերության գործունեությունը ենթակա է հատուկ կանոնակարգված վերահսկման և արդյոք այդ վերահսկողությունն իրականացվում է: ՊԸ-ն ինտերնետային կայքում պետք է նաև տեղեկություններ լինեն ՊԸ-ն խորհրդի գործունեության չափանիշների մասին: ՊԸ-ն պարտավոր է իր ինտերնետային կայքում հրապարակել շահառուներին վերաբերող ցանկացած նշանակալից տեղեկություններ:
Այո
 
 79.
 Ինտերնետային կայքը, կորպորատիվ կառավարման բաժինը և այնտեղ տեղադրված փաստաթղթերը հասանելի են նաև օտար լեզվով:
Ոչ
 Միայն հայերեն
 80.
 Ընկերության կայքի կորպորատիվ կառավարման բաժնում տեղադրված են ընկերության պետական գրանցման վկայականը և կանոնադրությունը` բոլոր գործող փոփոխություններով հանդերձ:
Այո
 
 81.
 Ընկերության կայքի կորպորատիվ կառավարման բաժինը տեղեկություններ է պարունակում խորհրդի անդամների և գործադիր մարմնի վերաբերյալ` ներառելով նրանց համառոտ կենսագրականները և պաշտոնի նկարագրերը:
Այո   
 82.
 Ընկերության կայքի կորպորատիվ կառավարման բաժնում տեղադրված են խորհրդի, խորհրդի հանձնաժողովների Կանոնակարգերը և կորպորատիվ քարտուղարի պաշտոնի նկարագիրը:
Ոչ
 Գտնվում է մշակման փուլում
 83.
 Ընկերության կայքի կորպորատիվ կառավարման բաժնում տեղադրված է խորհրդի տարեկան գնահատման քաղաքականությունը:
Ոչ
 
 84.
 Ընկերության կայքի կորպորատիվ կառավարման բաժնում տեղադրված են նախորդ 5 տարիների ԲԸԺ-երի նիստերի արձանագրությունները:
Ոչ
 
 85.   Ընկերության կայքի կորպորատիվ կառավարման բաժնում տեղադրված է հաստատված շահութաբաժինների վճարման քաղաքականությունը:
 Ոչ  
 86.  Ընկերության կայքի կորպորատիվ կառավարման բաժնում տեղադրված է Ընկերության կառուցվածքը և բաժնետոմսերի խաչաձև տնօրինումը:  Ոչ  
 87.

 Ընկերության կայքի կորպորատիվ կառավարման բաժնում տեղադրված են Ընկերության նախորդ 3 տարիների տարեկան հաշվետվությունները:

 Ոչ

 
Միայն Պետական ընկերությունների համար

 88.

 ՊԸ-ում պետությունը ներկայացնող պետական մարմինը Տարեկան հաշվետվությունում/ինտերնետային կայքում բացահայտել է Ընկերությանը տրամադրված որևէ պետական օգնության, սուբսիդիաների, դրամաշնորհների, ինչպես նաև պարտավորությունների մասին տեղեկությունները: Անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները, ղեկավարի անունը, ազգանունը, ինչպես նաև ուղղակի և անուղղակի ձևով պետությանը պատկանող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկությունները պետք է ներառվեն տարեկան հաշվետվությունում և բացահայտվեն ՊԸ-ն ինտերնետային կայքում:

Ոչ

 Ընկերությանը չի տրամադրվել որևէ պետական գնություն, սուբսիդիա, դրամաշնորհ

 

Վարքագծի կանոններ

 89.
 Ընկերությունը ընդունել է վարքագծի կանոններ:
Ոչ
 Գտնվում է մշակման փուլում
 90.
 Վարքագծի կանոնները դրույթներ են պարունակում կորպորատիվ արժեքների, գործարար վարքագծի, պետության և պաշտոնատար անձանց հետ հարաբերությունների, ինչպես նաև մրցակիցների հետ հարաբերությունների մասին:
Ոչ
 Գտնվում է մշակման փուլում
 91.
 Վարքագծի կանոնները դրույթներ են պարունակում «ահազանգումների», վարքագծի կանոնների խախտման, ինչպես նաև այդ խախտումների մասին հաղորդելիս գաղտնիության պահպանման մասին:
 Ոչ  Գտնվում է մշակման փուլում
 92.
 Ընկերությունը նշանակել է պաշտոնյա, ով պատասխանատու է վարքագծի կանոններին հետևելու մոնիթորինգի համար:
Ոչ
 Գտնվում է մշակման փուլում
Կանոնադրական կապիտալի ավելացումը

 93.
 Կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ որոշումների մասին Խորհուրդը անհապաղ տեղեկացրել է բոլոր բաժնետերերին:
Ոչ
 Կանոնադրական կապիտալի փոփոխություն չի կատարվել
Շահառուներ

 94.
 Խորհուրդը սահմանել է այն շահառուների շրջանակը, որոնք համապատասխանում են ընկերության գործունեությանը, օրինական շահեր և սպասելիքներ ունեն Ընկերությունից:
Ոչ
 
 95.
 Ընկերությունը ընդունել է քաղաքականություն` միտված շահառուների շահերը և սպասելիքները հաշվի առնելուն:
Ոչ
  Գտնվում է մշակման փուլում
 96.
 Խորհուրդը մշակել և բացահայտել է շահառուների հետ հարաբերությունների հաստատման քաղաքականությունը և ընթացակարգերը և տարեկան կտրվածքով բացահայտում է դրանց իրականացումը:
Ոչ
  Գտնվում է մշակման փուլում
 97.

 Շահառուների համար հասանելի են ընկերության ինտերնետային կայքի` տարեկան հաշվետվություններին և կորպորատիվ կառավարմանը վերաբերող բաժինները:

Այո

 
 Միայն Պետական ընկերությունների համար

 98.
 Պետական սեփականության քաղաքականությունը ճանաչում է Ընկերության պատասխանատվությունը շահառուների առջև:
Այո
 
 99.
 Տարեկան հաշվետվությունը պարունակում է բաժին` շահառուների հետ սեփականության քաղաքականության իրականացման վերաբերյալ:
Ոչ
 



Մեկնաբանություն(ներ) (10)

Հետազոտել ազդեցությունը նպատակային խնամքի վրա հետվիրահատական ​​վերքերի վարակի վրա գերբնական appendicitis ունեցող հիվանդների մոտ: Մեթոդներ. Ընդունվել են 2017 թվականի հունվարից մինչև 2018-ի հունվար ամիսներին վիրահատական ​​բուժման ենթադրյալ բորբոքում ունեցող վաթսուներկու հիվանդներ, ովքեր հիվանդների բաժանվել են բուժման և վերահսկման խմբի ՝ ըստ պատահական համարների աղյուսակի, յուրաքանչյուր խմբում 33 դեպք: Սեռական խնամքի բուժում, վերահսկող խումբ. christian louboutin gucci outlet toms shoes

02-09-2019 - christian louboutin

When it comes to dating professional Call Girls In Delhi With Photo and Mobile Number, there are many aspects which you should consider as escort dating is not as simple as it seems. Needless to mention, it is more about having erotic fun with the Cheap Girls.Female Escort in Delhi With Photo

21-01-2020 - puja

We feel privileged to introduce us as a leading Call Girls service provider in Gurugram With Mobile Number and Photo, formerly known as Gurgaon.Female Escort in Sohna Road

21-01-2020 - puja

Want to experiment pleasure and excitement in life? We have the perfect answer to your imagination! Enjoy the warm company of Call Girls in Delhi With Photo and take your senses to a new level of pleasure. When it comes to providing best Delhi girls, Mobile no one does it better than us.

21-01-2020 - puja

Nice post, you shared with us. Through such kind of posts, every reader can increase his knowledge, and we should share such kind of posts. Assignment writing services.

12-02-2020 - Dissertation writing services

Require to macroeconomics assignment help separated to providing 100% safe & fast service, we always try to help you by our expert's knowledge. macroeconomics assignment help

12-03-2020 - macroeconomics assignment help

Nice post. I found this is an informative and interesting post, so i think it is very useful and knowledgeable. I am glad to read this post hope your next article is are so useful for me so you are meet in next process for more information click this link below :-Supriya Ayushman Bharat Yojana PMJAY Sukanya Samriddhi Yojana NSDC Pradhan Mantri Kaushal Vikash Yojana PMKVY Swachh bharat Abhiyan NSP CSC Registration Digital Gujarat Digitize India Supriya

15-03-2020 - Digitize India

Create My Assignment provides you quality assignment assistance, we offer Online Assignment Help and assignment writing services to students worldwide.

26-03-2020 - Create My Assignment

Are you searching professional translation for your meeting ? If yes, just rely Professional Translation Services Singapore. Here, we deliver well precise, effective translation at budget friendly prices.

27-03-2020 - alexkim

Create My Assignment provides you quality assignment assistance, we offer online assignment help and Assignment Writing Services to students worldwide.

02-04-2020 - Create My Assignment









Դեղագործական ընկերություններ

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է:
Շարունակություն...

Տարվա լավագույն մարզային բժշկական կենտրոն

Հուլիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ "Համազգային վստահություն" խորհրդի կողմից կազմակերպված "Հուսո Աստղ" ամենամյա "Տարվա լավագույն բժիշկ" և "Տարվա լավագույն բուժհիմնարկ" մրցանակաբաշխությունը:
"Տարվա մարզային հիվանդանոց" անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալավերդու բժշկական կենտրոնը:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԿ ՓԲԸ-Ի 2013-2017 ԹՎ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Ամբուլատոր մասնաշենքի հիմնանորոգում, վերակառուցում, վերազինում ըստ համապատասխան բաժանմունքների (մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություն, ռենտգեն սրահ, շտապ օգնության ծառայություն, ինֆեկցիոն ծառայություն, վարչական մաս, կանանց կոնսուլտացիա):
2. Դիահերձարանի կառուցում, հիսթոլոգիական լաբորատորիայի հիմնում, վերազինում:
3. Տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետի հիմնանորոգում, լաբորատորիայի ստեղծում, տանիքի հիմնանորոգում:
ավելին
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14-10-2019

Արձանագրություն N 3…
2019թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ բժշկական օգնության սպասարկման ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի նիստ նախագահությամբ փոխտնօրեն…

» կարդալ ավելին

07-10-2019

Ալավերդու ԲԿ ՓԲԸ-ի գործունեության 2020-2025թվականների…
                                           …

» կարդալ ավելին


ՕԳՏԱԿԱՐ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ՀՀ ԱՆ` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
ԱԾԻԳ`Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ
ԱՀԿ`Առողջության համաշխարային կազմակերպություն
ԸԲՀԱ`Ընտանեկան բժիշկների հայկական ասոցացիա
ԱԱՊԲ`Առողջապահության առաջնային պահպանման բարեփոխման ծրագիր